Ջրամբարներում ջրի մակարդակն ավելացել է նախորդ տարվա նույն օրվա համեմատ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի ազգային կենտրոնը ներկայացրել է ՀՀ-ի ջրամբարների լցվածությունը օգոստոսի 2-ի դրությամբ:

Նշվում է, որ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 121,73մլն. խ/մ-ով,

Արփիլիճ ջրամբարում՝12,70 մլն խ/մ-ով,

Ապարանի ջրամբարում՝ 5,09մլն խ/մ-ով,

Ազատի ջրամբարում՝ 7,19մլն խ/մ-ով ավելի է նախորդ տարվա նույն օրվա համեմատ:

Մարմարիկի ջրամբարում 0,57մլն  խ/մ-ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ծավալից: