ՌԴ-ում կացության կարգավիճակ ունեցող ՀՀ քաղաքացին չի կարողացել մեկնել Հայաստանից․ ՄԻՊ աջակցությամբ խնդիրը լուծվել է

Արտակարգ դրություն հայտարարելուց մի քանի օր անց անց Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել Հայաստանի մարզերից մեկի բնակիչ, ՀՀ քաղաքացի Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ընտանիքի հետ վերամիավորվելու հարցով։

Նա տեղեկացրել է, որ եկել է Հայաստան ծնողներին տեսակցելու և չի կարողանում վերադառնալ ՌԴ, որտեղ տևական ժամանակ բնակվում է կնոջ հետ և ունի այնտեղ ժամանակավոր կացության թույլտվություն։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արդյունավետ և արագ արձագանքման արդյունքում՝ հաշվի առնելով ժամանակավոր կացություն թույլտվությունը քաղաքացին կարողացել է ձեռք բերել տոմս և վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն:

Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից: