Ռուսաստանը 13 տեխնոլոգիական հսկաներից պահանջել է գրասենյակներ բացել երկրում

Այդ ընկերությունների թվում են Google-ը, Facebook-ը, Twitter-ը և TikTok-ը, գրում է Ամերիկայի ձայնը։

Ռուսաստանի կառավարությունը 13 արտասահմանյան տեխնոլոգիական ընկերություններից սահմանափակումների և արգելքների սպառնալիքի ներքո պահանջել է երկրում հիմնել գրասենյակներ։

Պահանջը ներկայացրել է երկրում մեդիա գործունեությունը կարգավորող «Ռոսկոմնադզոր» գործակալությունը այն բանից հետո, երբ հուլիսին ուժի մեջ է մտավ այն օրենքը, որը պահանջում է ավելի քան 500,000 օգտատերերի ամենօրյա լսարան ունեցող սոցիալական ցանցերից ֆիզիկական ներկայություն ապահովել Ռուսաստանի տարածքում:

Ընկերությունները պետք է նաև անձնական հաշիվ ստեղծեն Ռոսկոմնադզորի կայքում և ինտերֆեյս ստեղծեն ռուս օգտատերերի հետադարձ կապի համար:

Հայցի թիրախում գտնվող ընկերությունները ներառում են Google-ը, Facebook-ը, Twitter-ը և TikTok-ը: Նրանք բոլորը տուգանքներ են ստացել այս տարվա սկզբին Ռուսաստանի իշխանություններից՝ անօրինական համարվող բովանդակությունը հեռացնելուց հրաժարվելու համար:

Ռոսկոմնադզորը նշել է, որ եթե օրենքի պահանջները չկատարվեն մինչև 2021 թվականի վերջ ընկերությունները կարող են բախվել շուկայավարման, տվյալների հավաքագրման և վճարումների ընդունման հետ կապված սահմանափակումներին կամ արգելքներին։