Հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում մենք լրջագույն բարեփոխումներ ենք իրականացնելու․ Մխիթար Հայրապետյան

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտարարել է, որ նոր օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով մտադիր են մաքրել հեռուստաեթերը։

Նա մասնավորապես ներկայացրել է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքը և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը շրջանառության մեջ դնելու գրությունը` ստորագրված իր և ԱԺ պատգամավորներ Վահագն Թևոսյանի, Արման Բաբաջանյանի և Լիլիթ Մակունցի կողմից:

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր շրջանառության մեջ է դրվել օրենքի մի նախագիծ, որի կենսական անհրաժեշտության և կարևորության մասին շատ ենք խոսել վերջին մեկ տարվա ընթացքում: Ինչպես ԱԺ ամբիոնից քանիցս հայտարարել եմ, սույն օրենքով հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում մենք լրջագույն բարեփոխումներ ենք իրականացնելու՝ դրանով նաև վերահաստատելով եթերը մաքրելու, վարակազերծելու մեր կամքն ու պատրաստակամությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, վստահաբար, շատ հարցեր կունենաք, ապրիլի 30-ին՝ ժամը 12:00-ին,գործընկերներիս հետ միասին իմ ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակմամբ կպատասխանենք ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթար Հայրապետյանը:

Սիրելի՛ հայրենակիցներ,Այսօր շրջանառության մեջ է դրվել օրենքի մի նախագիծ, որի կենսական անհրաժեշտության և կարևորության…

Gepostet von Մխիթար Հայրապետյան / Mkhitar Hayrapetyan am Montag, 27. April 2020