COVID-19-ի հաշվին փոխանցված գումարը անցնում է 1 մլրդ դրամը

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 22.04.20թ. ժամը 20-ի դրությամբ մուտքերը կազմել են 1.032.684.502.1 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3871: