Արմեն Սարգսյանը պետական պարգև է հանձնել սրտային վիրաբույժ Միհիր Սուսանիին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, առողջապահության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, սրտային վիրաբույժ Միհիր Սուսանին պարգևատրվել էր Մխիթար Հերացու մեդալով:

Նախագահ Սարգսյանն այսօր պետական պարգևը հանձնել է վիրաբույժին՝ շնորհակալություն հայտնել անձնվեր աշխատանքի համար և մաղթել նորանոր հաջողություններ:

Բժիշկ Միհիր Սուսանին շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ բարձր պարգևի արժանացնելու համար՝ այն համարելով ոչ միայն միայն իր, այլև իր ողջ բժշկական թիմի աշխատանքի գնահատականը: