Դավիթ Տոնոյանը հանդիպել է մարտական գործողություններին հարակից բնակավայրերի բնակչության հետ

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է սահմանային բնակչության հետ։ Այդ մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նա նաև գրել է․ «Հանդիպում ակտիվ մարտական գործողությունների հարակից բնակավայրում. խուճապ չկա, բնակիչների մարտական ոգին բարձր է` հայրենի հողին ամուր կառչելու վճռականությամբ»: