«Իմ քայլը» խմբակցությունն անընդունելի է համարում վարչապետի ուղերձի տեսագրության արտահոսքը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունn անընդունելի է համարում վարչապետի ուղերձից առաջ նկարահանված կադրերի արտահոսքը։

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին խորհրդարանում հրավիրված ճեպազրույցների ընթացքում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Իմ քայլը» խմբակցության համար տեղի ունեցածն անընդունելի է, և ակնկալում ենք, որ կարճ ժամանակում այդ ամենն ունենալու է հետևանքներ։ Մեզ համար սա տեղեկատվական անվտանգության խնդիր է։ Այն անձինք, որոնք պատասխանատու են կատարվածի հետ կապված, կրելու են պատասխանատվութուն։ Եթե կարճ ժամանակում դա տեղի չունենա, մենք պատրաստվում ենք խմբակցություն հրավիրել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին` պահանջելու, որ նման դեպքեր այլևս տեղի չունենան»,- ասաց Մակունցը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։