Ադրբեջանը էթնիկ զտումների հստակ ազդանշան է ուղարկում. Մարուքյանը՝ Լաչինի միջանցքի փակման մասին

Արդեն մեկ օր է՝ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը՝ Twitter-ի իր միկրոբլոգում հիշեցրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Արդեն մեկ օր է անցել, ինչ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը՝ մատակարարման միակ ճանապարհը 120 հազար մարդու համար, որից 30 հազարը երեխաներ են։ Ադրբեջանը էթնիկ զտումների հստակ ազդանշան է ուղարկում. դա մարդկության դեմ հանցագործություն է։ Չնայած միջազգային հանրության լռությանը՝ Լեռնային Ղարաբաղի հայերը դեռ հավատում են իրենց ժողովրդավարական ընտրությանը»,- գրել է Մարուքյանը։