Սաուդյան Արաբիայում ամենամեծ սննդի ցանցը «թուրքական բուրգերները» փոխարինում է հունականով

Ermenihaber.am – Սաուդյան Արաբիան շարունակում է իր ոչ պաշտոնական բոյկոտը թուրքական ապրանքների դեմ։

Բոյկոտին միացել են Սաուդյան Արաբիայում ամենամեծ սննդի ցանցը՝ «Herfy» ընկերությունը և  կից գործող «Savola Group»-ը:

«Savola Group»-ը հայտարարել է, որ արդեն թուրքական բուրգերի փոխարեն վաճառելու են հունական բուրգերը և դադարեցնելու են թուրքական ցանկացած տեսակի արտադրանքների ներմուծումը թագավորություն։  

Թուրքական լրատվամիջոցները, անդրադառնալով թեմային, նշել են, որ «Savola Group»-ին է պատկանում Թուրքիայում յուղի արտադրության ոլորտում առաջատար «Yudum»ընկերությունը: Վերջինս, ըստ Ստամբուլի առևտրաարդյունաբերական պալատի տվյալների, Թուրքիայի արդյունաբերության ոլորտում մեծությամբ 161-րդն է։ 

Հիշեցնենք, որ ըստ ԶԼՄ-ների՝ 2019-ին երկիրը ոչ պաշտոնական արգելք է դրել թուրքական ապրանքների վրա։