Մարզերում սպասվում են ամպրոպային բնույթի անձրևներ

«Այսօր սպասում ենք ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից։

Մարտի 28-ի երեկոյան ժամերից, մարտի 29-30-ին և ապրիլի 1-2-ին ժամանակ առ ժամանկ, որոշակի դադարներով բոլոր մարզերում սպասվում են ամպրոպային բնույթի անձրևներ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ»,- այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։