Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ու գրել․
Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացել ենք մանդատ՝ օրենքի և իրավունքի դիկտատուրա հաստատելու վերաբերյալ:
Սա նշանակում է, որ պիտի կարողանանք հասնել մի իրադրության, երբ ՀՀ քաղաքացիների և ինստիտուտների փոխադարձ հարաբերությունները հենված և սահմանափակված լինեն օրենքներով ու իրավունքով, և մյուս կողմից այդ օրենքները լինեն կիրառելի, ծառայեն իրավունքին և լինեն մարդկանց, հանրության համար և ոչ թե հակառակը:
Իմ խոսքը Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: