Դատարանը Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում կայացրեց. ՀԺ

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կկալանավորվի: Այս մասին տեղեկացնում է Armtimes.com-ը:

Քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ այս որոշումը հրապարակեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանը` այդպիսով բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը:

Նշենք, որ միջնորդությունը դատարան էր ներկայացվել ավելի քան մեկ ամիս առաջ: Այս ընթացքում դատական նիստերը կայացել, ապա հետաձգվել են. պաշտպանական կողմն իր հերթին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավորին, բացարկի միջնորդություն՝ քարտուղարին, որոնք մերժվել են:

Մանրամասները՝ այստեղ