Գավառի առանձնատներից մեկում հրդեհ է բռնկվել․ կա զոհ

Դեկտեմբերի 12-ին` ժամը 15:09-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի առանձնատներից մեկում․ ներսում քաղաքացի կա։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:54-ին, մարվել՝  16:50-ին: Փրկարարները ննջասենյակում հայտնաբերել են Վ․ Ա․-ի (ծնված 1978 թ․) դին:

Այրվել են ննջասենյակի հատակը (մոտ 8 քմ) և գույք։