Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 250 անգամ

Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 250 անգամ
Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 250 անգամ

Հունիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ:

Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց:

Բացի հրաձգային զինատեսակներից, հունիսի 4-ին ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (4 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (25 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի սադրանքը լռեցնելու համար դիմել են համապատասխան գործողությունների՝ շարունակելով վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: