Ամուլսարի հարցով իրավական հստակ պարզաբանումների եմ սպասում Ոստիկանության եւ կառավարության գործընկերների կողմից․ Գայանե Աբրահամյան

Ազգային ժողովի պատգամավոր գայանե Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ամուլսարում այս օրերին պայքարող հարգելի քաղաքացիներ, սիրելի’ ընկերներ, ցավում եմ, որ կորոնավիրուսի պատճառով ի վիճակի չեմ լինել տեղում, ի վիճակի չեմ նույնիսկ ողջ գործընթացի պատճառներն ու մանրամասները վերահսկել, որոշ ճշտումներ արդեն իսկ իրականացրել եմ Լիդիանի պահնորդական կազմակերպության գործողությունների իրավաչափության վերաբերյալ եւ այդ առումով ողջ այս գործընթացի իրավական հստակ պարզաբանումների եմ սպասում Ոստիկանության եւ կառավարության գործընկերների կողմից։
Հորդորում եմ ոստիկանությանը լինել խիստ հարգալից ակտիվիստների նկատմամբ, գործել բացառապես իրավաչափության շրջանակներում։

Ամուլսարում այս օրերին պայքարող հարգելի քաղաքացիներ, սիրելի' ընկերներ, ցավում եմ, որ Կորոնավիրուսի պատճառով ի վիճակի չեմ…

Posted by Gayane Abrahamyan on Wednesday, August 5, 2020