Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ԱԻՆ-ը զգուշացնում է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բուք է):

Կոտայքի մարզի, Արագածոտնի մարզի Ծաղկահովտի տարածաշրջանի, Քուչակ-Ապարան և Երևան-Սևան ավտոճանապարհներին, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Չայնիի ոլորաններում մառախուղ է:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Արագածոտնի մարզում և Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։