Զարեհ Սինանյանը Բեյրութում այցելել է մեր հայրենակիցների բնակարաններ, զրույցներ ունեցել նրանց հետ

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բեյրութում այցելել է մեր հայրենակիցների բնակարաններ, զրույցներ ունեցել նրանց հետ, ականատես եղել կրած վնասներին: Այդ մասին տեղեկացնում են հանձնակատարի գրասենյակից։

Միսիսյան և Բոյաջյան ընտանիքները պայթյունը զգացել են ամբողջ ուժով, բացի նյութական վնասներից՝ ծանր է եղել նաև հոգեբանական հարվածը, սակայն այսօր քիչ-քիչ ոտքի են կանգնում ու փորձում հնարավորության չափով վերականգնել կորցրածը:

Բեյրութի ամերկյան, University of Notre Dame համալսարանների պրոֆեսոր, տրավմաների մասնագետ Մարալ Բոյաջյանը հանձնակատարին պատմում է ամենակարևորի մասին. «Աղետից հետո յուրաքանչյուրս մտածում էինք կողքինների մասին, և թե ինչպես կարող ենք մեր հարևանին օգնել»:

https://www.facebook.com/DiasporaHighCommissionerOfficeArmenia/posts/1245468142472182