Պայմաններ ենք ապահովում, որ այս տարի լիարժեք խաղողի մթերում տեղի ունենա․ Կառավարությունն ընդունեց հակաճգնաժամային 24-րդ միջոցառումը

Այսօր կառավարությունը հերթական նիստու հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառումը, որը վերաբերում է խաղողագործությանը:

Այս ծրագրով տնտեսվարողներին օգնություն կտրամադրվի գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման հարցում։

Շահառու կարող են հանդիսանալ այն տնտեսվարողները, որոնք
ունեն բարվոք վարկային պատմություն,
դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունեն չկատարված հարկային պարտավորություններ։
2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգչի 220820 ծածկագրին դասվող ապրանքների (կոնյակի սպիրտ և շշալցված կոնյակ) 100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցող չափով իրացում, այդ թվում՝ արտահանում ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լրացուցիչ 100 դրամ և/կամ 25 դրամ պետական տուրքի վերադարձման դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունեն չկատարված հարկային պարտավորություններ։

Նշվում է, որ վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով մինչև 14 տոկոս տոկոսադրույքով, իսկ արտարժույթով մինչև 9 տոկոս տոկոսադրույքով, որոնք ամբողջությամբ սուբսիդավորվում են։

«Այս պարագայում էլ ի վերջո աջակցության վերջնական շահառուն մեր խաղողագործները, գյուղացիներն են։ Աջակցելով ընկերություններին, պայմաններ ենք ապահովում, որ այս տարի լիարժեք խաղողի մթերում տեղի ունենա։ Իհարկե, տարին ճգնաժամային է այս առումով, և մենք բոլորս պետք է արձանագրենք, որ գուցե թե պրոցեսները այնպես չեն գնում, ինչպես կուզեինք մեր լավագույն ցանկություններում», -հայտարարեց վարչապետը։