«Լուսավոր Հայաստանի» և «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները հանդիպել են

«Լուսավոր Հայաստան» կուսակցության և «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների միջև դեկտեմբերի 8-ին հանդիպում է կայացել:

«Երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել հանդիպում «Լուսավոր Հայաստան» կուսակցության և Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների միջև, մասնակցությամբ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի, շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը և հնարավոր ելքերը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները»,- նշված է հաղորդագրության մեջ։