ՀՀ զինված ուժերը վերհասկում են իրավիճակը. ՊՆ փոխնախարարն անդրադարձավ առաջիկա զորաժարվություններին

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ 
անդրադառնալով ՀՀ արևելյան սահմանի մոտ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվելիք համատեղ զորավարժություններին:

«Այս պահին էլ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը, Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը և խուճապային տրամադրություններ ստեղծելու, բանակի մարտունակությունը կասկածի տակ դնելու քայլերը ոչ մի կերպ օգուտ չեն բերում բանակի մարտունակության ամրապնդմանը»,- ասաց Սարգսյանը: