Քանի դեռ անհետ կորած զինծառայողներ կան, փրկարարների պատերազմը չի ավարտվել. Արցախի ԱԻՊԾ տնօրեն

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը մանրամասներ է ներկայացրել պատերազմի օրերին արցախցի փրկարարների հաղթահարած փորձությունների մասին ու հետպատերազմյան շրջանում անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների հոգեբանական դժվարությունների հաղթահարման վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Մեխակ Արզումանյանի հետ հարցազրույցը.  

Պարոն ԱրզումանյանԴուք անձամբ անցել եք փրկարարի մասնագիտական ուղու գրեթե բոլոր փուլերով և Ձեզ համար տեսանելի է եղել արցախցի փրկարարի անցած ուղինԱյդ համատեքստում կայացման ինչպիսի՞ ճանապարհ է անցել Արցախի փրկարար ծառայությունը՝ մինչև պատերազմն ընկած ժամանակահատվածումԻնչպիսի չափորոշիչներով էին առաջնորդվում փրկարար ծառայողի ընտրության հարցում մինչ պատերազմըՀետպատերազմյան ժամանակահատվածում այդ չափորոշիչները փոփոխություն կրելո՞ւ են:

-Նախ, շնորհակալ եմ հարցազրույցի համար. Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնում սա իմ առաջին հարցազրույցն է: Փրկարարի համար պատերազմը դեռ չի ավարտվել: Մենք աշխատում ենք այն նույն ուժեղացված ռեժիմով, ինչպես նախորդ տարվա սեպտեմբերի 27-ից: Նախապատերազմական շրջանում Արցախի փրկարարն արտակարգ իրավիճակում, բնածին, տեխնածին ու տարերային աղետներին դիմակայելու, ինչպես նաև քաղպաշտպանության պլանային պարապմունքներն իրականացնում էր փորձուսուցման տարբերակով միայն: Պատերազմի պարագայում իրողությունն այլ էր: Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի (ծառայության նախկին ղեկավար) շնորհիվ՝ համակարգված ու չափազանց մեծ պատասխանատվությամբ  փրկարար ծառայությունը կատարեց իր առջև դրված բոլոր խնդիրները. թիրախավորված բնակելի շինություններից բնակչության ժամանակին տարհանում, հրթիռակոծված բնակավայրերը չպայթած զենք-զինամթերքից ու հավանական սպառնալիքից՝ մաքրում, բնակավայրերի հրդեհաշիջում, ապաստարաններում պատսպարվածներին անհրաժեշտ սննդի ու դեղորայքի մատակարարում: Թիկունքային աշխատանքից բացի՝ պատերազմի ամենաթեժ օրերին մեր ստորաբաժանումները նաև ռազմադաշտից վիրավորների ու զոհված զինծառայողների մարմիններն էին տարհանում: Այդպես մինչև այսօր:

Ինչպիսի փորձություն էր Արցախի փրկարար ծառայության ու փրկարարների համար պատերազմըև ինչի՞ շնորհիվ Արցախի փրկարարներին հաջողվեց ու հաջողվում է  կազմ ու պատրաստ դիմագրավել այդ փորձությանը:

-Ցանկացած աշխատանքում ինձ համար կարևոր է պատասխանատվությունը: Բարեբախտաբար, արտակարգ իրավիճակների ծառայողների գերակշիռ մեծամասնությունը սիրում են իրենց աշխատանքը, ինչը լավագույնս ապացուցել են ռազմագործողությունների օրերին: Դա այն ժամանակահատվածն է, երբ մենք գիշերը ցերեկից իսկապես, չէինք տարբերում: Աշխատում էինք առանց նախապայմանի, անձնվիրաբար, հաճախ վտանգելով սեփական կյանքը: Նույն տրամաբանությամբ, այսօր էլ ծառայության անցած նոր աշխատողների հետ հավելյալ պարապմունքներ ենք անցկացնում: 

Արցախյան առաջին պատերազմից թերևս փորձը կարայդուհանդերձփրկարար ծառայողների շարքերն այս ընթացքում համալրվել էին երիտասարդ կադրերովՆախորդ պատերազմից  ունեցած փորձն էր օգնո՞ւմ փրկարարական աշխատանքներն օպերատիվ ու արհեստավարժ կազմակերպելունթե որոշ դեպքերում, ստիպված եք եղել աննախադեպ իրավիճակների  բախվել:

-Կարելի է նաև այդպես մեկնաբանել, բայց խորհրդային տարիներից հետո  բավականաչափ փոխվել է քաղաքացիական պաշտպանության ծրագիրը: Այդ փոփոխությունն առաջին հերթին մեր հոգեբանության մեջ է կատարվել: Այս պատերազմում երիտասարդ փրկարարներն անգամ փորձառուներից չեն տարբերվել, և ես հպարտ եմ դրա համար, որ  յուրաքանչյուր փրկարարի մեջ հայրենիքի ու առհասարակ, անհատի հանդեպ սրտացավության գենն է խոսում:

Մանրամասները՝ այստեղ