Քադիրովը հայտարարել Է, որ Գրոզնիում ոչնչացված ահաբեկիչները ժամանել Էին Սիրիայից

Գրոզնիի Օկտյաբրսկի շրջանում հատուկ գործողության ընթացքում ոչնչացված ահաբեկիչները Չեչնիա Էին ժամանել Սիրիայից ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Այդ մասին իր Telegram-ալիքում հայտնել Է տարածաշրջանի ղեկավար Ռամզան Քադիրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ամբողջ վերջին ժամանակամիջոցում «շայթանները» փախուստի մեջ Էին Ռուսաստանի սահմաններից դուրս՝ թաքնվելով Սիրիայում եւ այլ երկրներում: Իսկ այժմ, պատվեր ստանալով իրենց արեւմտյան հովանավորներից, նրանք վերադարձել Էին եւ որոշել կատարել մի շարք ահաբեկչական գործողություններ»,- գրել Է Քադիրովը:

Նրա խոսքով՝ զինյալները վաղուց Էին նշված օպերատիվ բազայում եւ գտնվում Էին հետախուզման մեջ: Քադիրովը նաեւ հրապարակել Է ոչնչացվածների տվյալնեռրը: Նրանցից երեքը ծնունդով Գրոզնիից են. գրանցված են Չեչնիայի Հանրապետությունում, չորրորդը նույնպես գրանցված Է Չեչնիայում, նրա ծննդավայրի մասին տվյալներ չեն բերված, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: