ՀՐԱՏԱՊ․ ոստիկանությունը զգուշացնում է (Տեսանյութ)

Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումը սահմանափակելու, առկա դեպքերը նվազեցնելու, ինչպես և մարդկանց, հատկապես տարեցների առողջությունը չվտանգելու համար, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բնակչությանը հորդորում է՝
– խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը.
– բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում.
– խստագույնս պահպանել պարետի որոշումներով սահմանվող պահանջները, որոնց չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն։