Մահացել է Վլադիմիր Ժիրինովսկին

Ռուսաստանի Դաշնության Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին մահացել է: Այդ մասին հայտարարություն տարածել է ՌԴ պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Russia Today»-ը իր հերթին գրում է, որ կուսակցությունից հաստատել են տեղեկությունը և նշել.

«Այսօր ծանր հիվանդությունից հետո մահացել է Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին: Դա մեծ հարված է ամբողջ Ռուսաստանի համար, նրա համախոհների մեծ բանակի համար»: