Սիսիան-Գորիս ավտոճանապարհին և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանվանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։

Վանաձոր-Ալավերդի և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Մեղրի քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածում տեղում է ձյուն։

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում, Լոռու մարզի Թումանյան, Ստեփանավան և Տաշիր քաղաքների ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Լանջիկ-Մարալիկ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Ջաջուռի և Քեթիի ոլորաններում, Արագածոտնի մարզի Ապարան-Ծիլքար և Թալին-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում մառախուղ է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։