«ՀՀ սահմանն ամուր է, սահմանապահ զորքերի ուժերը տեղաբաշխվում են Սյունիքում»․ Սուրեն Պապիկյան

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը գտնվում է Սյունիքում, կառավարության այսօրվա նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Սահմանապահ զորքերը Սյունիքի մեր սահմանների երկայնքով իրականացնում են արդեն տեղակայման աշխատանքներ։ Ես համոզված եմ, որ Պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում կտեղեկացնի, թե ինչ աշխատանքներ են իրականացվում»,- ասաց Ավինյանը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածնքներ նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ իր տեղեկատվության համաձայն՝ այս պահին սահմանապահ զորքերի ուժերը տեղաբաշխվում են ՀՀ սահմանի երկայնքով։ «Խուսափելու համար տարբեր մեկնաբանություններից և ապատեղեկատվությունից, պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետության սահմանն ամուր և մեր Զինված ուժերի կողմից վերահսկելի է, պատկան մարմիններն առիթ կունենան առաջիկայում դրա միասն հայտարարություններ անելու»,- ասաց Պապիկյանը։