ԱՊՀ գլխավոր քարտուղարը` Դուշանբեի գագաթնաժողովում Ալիևի և Փաշինյանի ջերմ շփման մասին

ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտնել է, որ Դուշանբեում ընթացող ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ հետագա առաջընթացը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Եվ ոչ միայն եղանակը, այլև Դուշանբեի գեղեցիկ, տոնական մթնոլորտը նպաստել են բազմաթիվ հանդիպումների և քննարկումների, որոնք դրական արդյունքներ են տվել։ Դուք հավանաբար ինքներդ տեսաք, թե ինչպես են Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը շատ ջերմ զրույց ունեցել և քննարկել ոչ թե վիճելի հարցեր, այլ այն, թե ինչպես առաջ շարժվել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ», – գագաթնաժողովից հետո լրագրողներին ասել է Լեբեդևը։

Նա հավելեց, որ Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում տեղի են ունեցել բազմաթիվ երկկողմ հանդիպումներ պետությունների ղեկավարների միջև։