Արմեն Գրիգորյանը Կանադայի դեսպանի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն է քննարկել

Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին, հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

Հաղորդագրությունում նշված է․

«Արմեն Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացման կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-կանադական երկկողմ բազմաոլորտ հարաբերությունները կզարգանան նոր ինտենսիվությամբ:

Նա  նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում կանադական կողմի պատրաստակամությունը ներգրավվածություն ունենալ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունում:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքը»: