ՀՀ «չորրորդ նախագահի» առաջին հրամանագիրն արդեն պատրաստ է

ՀՀ «չորրորդ նախագահի» առաջին հրամանագիրն արդեն պատրաստ է
ՀՀ «չորրորդ նախագահի» առաջին հրամանագիրն արդեն պատրաստ է

«Արցախի ընտրություններն ինձ քիչ են հետաքրքրում: Ես բազմիցս ասել եմ, որ արտաքին քաղաքականության հարցերում իմ առաջին հրամանագիրը լինելու է Արցախյան պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կողմից ազատագրած տարածքները որպես Հայաստանի մաս հռչակելը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ըստ որի՝ ինքը լինելու է Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահը:

«Հիմա թե ինչ է կատարվում այնտեղ, ինձ քիչ է հետաքրքրում, քանի որ, եկող տարի գարնանն այդ ամբողջ պատմությունը վերջանալու է: Արցախը եւ ազատագրված տարածքները լինելու են Հայաստանի անբաժանելի մաս եւ այդ ամբողջ տարածքի վրա ստեղծվելու է Հայաստանի Հանրապետության երկու նոր մարզ՝ Արցախն ու Փայտակարանը»,- ինքնավստահ հայտարարեց Վարդան Սեդրակյանը:Կարդալ ավելին