Էջմիածին քաղաքի բանուկ փողոցների և մայթերի քլորամաքրման աշխատանքները իրականացվում են ամենօրյա կտրվածքով

Հեղինակ MediaLab

Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-2019) դեմ պայքարի համալիր միջոցառումների շրջանակներում Էջմիածին քաղաքի բանուկ փողոցների և մայթերի քլորամաքրման աշխատանքները շարունակական բնույթ են կրում եւ իրականացվում են ամենօրյա կտրվածքով: Այս մասին տեղեկացնում է Էջմիածնի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջը:

«Վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով եւս անգամ հորդորում ենք չայցելել մարդաշատ վայրեր, տնից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել եւ հետեւել միայն պաշտոնական լրահոսին»: