«Խելք և բախտ» ներկայացման փորձերում ներգրավված է 7 տարեց Նորքի տուն-ինտերնատից

Նորքի տուն-ինտերնատի «Տարմանի» թատերախմբի դերասանները հերթական ներկայացումն են բեմադրում։ «Խելք և բախտ» ներկայացման փորձերում ներգրավված է 7 տարեց։

Այժմ ընթանում են ներկայացման փորձերը, որոնց թատերախմբի դերասանները մեծ ոգևորությամբ են մասնակցում։ Ներկայացման բեմադրիչ Գառնիկ Սեյրանյանի խոսքով՝ «նրանք կյանք են տալիս ներկայացումներին, իսկ ներկայացումներն էլ նրանց են ապրեցնում»։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն