ՌԴ-ի և ՀՀ-ի հարաբերություններում ժամանակավոր դժվարությունները հաղթահարելի են․ Միխայիլ Գալուզին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի վստահեցմամբ՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում ժամանակավոր դժվարությունները հաղթահարելի են`երկրների միջև կապերի հետագա զարգացման հեռանկարով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Գալուզինը մատնանշել է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև պատմական, մշակութային, հումանիտար և տնտեսական բազմաթիվ կապերը:

«Դա ինձ վստահություն է ներշնչում, ոչ միայն ինձ, այլև բոլորիս, որ մեր հարաբերություններում ինչ-որ ժամանակավոր դժվարությունները ոչ միայն հաղթահարելի են, այլև դրանք հաղթահարելի են մեր բազմազան կապերի հետագա զարգացման հեռանկարով»,- նշել է դիվանագետը։