«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել մշակութաբան, ազգագրագետ Լևոն Աբրահամյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՆ պաշտոնական հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորեւ։
Կրթություն
1965 – 1970 թթ. Երևանի պետհամալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ
1974 – 1978 թթ.ԽՍՀՄ ԳԱ Ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրա (Մոսկվա): 1978 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ՝ Ավստրալիայի և Օվկիանիայի բնիկների մշակույթի վերաբերյալ
Մասնագիտական փորձ
1970-1972 թվականներին եղել է ԵՊՀ մոլեկուլյար կենսաֆիզիկայի ամբիոնի ասիստենտ, 1973-1974 թվականներին` Երևանի բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի ավագ լաբորանտ։ 1978 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում, 1978-1988 թվականներին` ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1988 թվականից՝ ավագ գիտաշխատող։ 2005 թվականից՝ արդիականության ազգաբանության բաժնի վարիչ։
1990 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանում, ինչպես նաև ԱՄՆ-ի Պիտսբուրգի (1994), Կալիֆոռնիայի Բերկլիի (1997) և Կոլումբիայի(2001) համալսարաններում։ 2005 թվականից ղեկավարել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արդիականության ազգաբանության բաժինը:
Հեղինակ է շուրջ 170 աշխատությունների:
Կոչումներ
2006 թ. ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
2009 թ. ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ