Երևանն այսուհետ ունի 60 սոցիալական աշխատող

Երևանի քաղաքապետարանը ներդնում է սոցիալական պաշտպանության նոր համակարգ: Շուրջ երկու ամիս ոլորտի աշխատակիցները «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացներ անցան: Նպատակը՝ բարձրացնել հմտություններն ու նպաստել «Սոցիալական աշխատող» ինստիտուտի զարգացմանը:

Այդ մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։