Շուտով կմեկնարկի «Ինժեներական քաղաքի» շինարարությունը

«Ինժեներական քաղաքի» ծրագիրը մտել է ակտիվ փուլ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Ծրագիրը Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվող «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի շրջանակում ֆինանսավորվող նախագծերից է:

«Հայաստանում ապագայի քաղաքի հատակագիծն արդեն հաստատվել է, շուտով կհայտարարվի նաև շինարարարական ընկերության մրցույթը և կսկսվի քաղաքի կառուցումը:

Բաղկացած է լինելու 22 ինժեներական ընկերությունների շինություններից, լաբորատորիայից, ավտոկայանատեղիից, այգուց և ինժեներական ենթակառույցներից:

Վերածվելու է ինժեներական մտքի ու նորարարությունների կենտրոնի: Ապահովելու է քաղաքային կյանքի միանգամայն նոր միջավայր», -գրել է Ավինյանը: