460 նոր դեպք, ևս 7 մահ․ Կորոնավիրուսի հաստատված դեպքերը Հայաստանում 8676 է

‘Nork’ Infectious Clinical Hospital of Yerevan works overwhelmed during these days due to Coronavirus cases in Armenia

Առողջապահության նախարարության տվյալների համաձայն, մայիսի 29-ի ժամը 11։00-ի տվյալներով Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը 8676 է․ մեկ օրում դեպքերի աճել են 460-ով։ Գրանցվել է ևս 7 մահ։

Ըստ նույն տվյալների`

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 8676 (+460)
Առողջացածներ – 3297 (+10)
Փաստացի բուժվողներ -5214 (+442)
Ընդհանուր թեստեր – 56042 (+1111)
Մահվան ելքեր – 120 (+7)
Մահվան ելքեր այլ պատճառով –45 (+1)