ՌԴ Ստավրոպոլի երկրամասում` «Կովկաս» դաշնային ավտոմայրուղու 250-րդ կիլոմետրին, ՀՀ պետհամարանիշներով մինիվենի մասնակցությամբ վթարի հետևանքով հոսպիտալացվել է չորս ՀՀ քաղաքացի։
Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջը:
Դեսպանության կողմից ճշտված տվյալներով՝ տուժած քաղաքացիները տեղափոխվել են Նեվիննոմիսկի քաղաքային հիվանդանոց։ Քաղաքացիներից մեկն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։
Ներկայումս երեք քաղաքացի շարունակում է գտնվել բուժհաստատությունում։
Դեսպանությունից հայտնում են, որ մշտական կապի մեջ են ՌԴ համապատասխան մարմինների և բուժհաստատության ղեկավարության հետ։