Ադրբեջանի ՆԳՆ-ն մեկնաբանել է Գորիս-Կապան ճանապարհին տեսախցիկների տեղադրման լուրը

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում տեսախցիկների տեղադրման լուրը. հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից մասնավորապես հայտնել են, որ ոստիկանական անցակետերը, որոնք «ստեղծվում են օկուպացիայից ազատագրված տարածքներում, կահավորվում են ծառայության պահանջներին ու որոշակի առաջադրանքների կատարմանը համապատասխան»։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Աղբյուր՝ Factor.am