«Արթնացեք, ի՞նչ է կատարվում Սահմանադրության հետ»․ Բեռլինցիները ընդդեմ կարանտինի դուրս են եկել ցույցի

Հարյուրավոր բեռլինցիներ այսօր հավաքվել և բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ կարանտինային սահմանափակումների, որոնք կիրառվում են իշխանությունների կողմից կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում, տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը։

Ակցիան պետք է անցկցվեր Ռոզա Լյուքսենբուրգի անվան հրապարակում, սակայն ոստիկանությունը փակել է հրապարակ տանող ճանապարհը։ Սակայն մի քանի հարյուր ցուցարարներ կարողացել են իրենց պահանջը ներկայացնել իշխանություններին։ Հիմնական պահանջը եղել է «սահմանադրական իրավունքների վերականգնումը»։ Սահմանափակումները, ըստ ցուցարարների, քաղաքացիական, տնտեսական իրավունքների խախտում է։

Ցուցարարները ձեռքներին ունեցել են «Անհապաց վերացրեք սահմանափակումներ», «Արթնացեք, ի՞նչ է կատարվում Սահմանադրության հետ» կարգախոսներով պաստառներ։