Թագուհի Թովմասյանի հայցադիմումն ընդդեմ Լենա Նազարյանի հետ է վերադարձվել.Factor

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի դատական հայցն ընդդեմ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ է վերադարձվել: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։  Ըստ դատարանի՝ Թովմասյանը լիարժեք չի վճարել պետական տուրքերը։

Մասնավորապես, նա ներկայացրել էր մեկ ոչ գույքային և 1 մլն դրամ գումարի բռնագանձման պահանջներ, որի համար պետք է վճարեր, համապատասխանաբար, 4000 և 20․000 դրամ պետական տուրք:

Այսինքն, ընդհանուր առմամբ, հայցվորը պետք է վճարեր 24 հազար դրամ պետական տուրքի գումար, այնինչ նա վճարել է 8000 դրամ:  Որոշումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում թերությունները վերացնելու և այն դատարան կրկին ներկայացնելու դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված՝ այն սկզբնապես ներկայացնելու օրը: 

Թագուհի Թովմասյանը ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում էր ներկայացրել հունիսի 30-ին։ Հայցադիմումը վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին է:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ԱԺ-ում Թագուհի Թովմասյանի ելույթին Լենա Նազարյանը շշուկով արձագանքել էր «իդիոտկա»։ Դրանից հետո Թովմասյանը պահանջել էր իրենից ներողություն խնդրել:

Այս մասին հայտնում է Factor.am-ը