Կենտրոնի աղբամանները կհամալրվեն տոպրակներով. հորդորում ենք պահպանել մաքրություն.Սամվել Ղուկասյան

Այսօրվանից վարչական շրջանում մեկնարկում ենք նոր գործընթաց, որն ուղղված է հատկապես ամառային օրերին մեր մայրաքաղաքը ավելի մաքուր դարձնելուն:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կենտորն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը՝ նշելով, որ վարչական շրջանի հրապարակներում և անցուղիներում տեղադրված փոքր աղբամանները այսօրվանից կհամալրվեն աղբի համար նախատեսված տոպրակներով, որոնք հնարավորություն կտան կանխել այնտեղ թափվող ջրային զանգվածի արտահոսքը և կվերացնեն տվյալ հատվածներում առկա գարշահոտությունը:

Տոպրակները տեղադրելուց առաջ աղբամանները և հարակից տարածքը լվացվում են: Շրջանի ղեկավարությունը  հորդորում է լինել ուշադիր և հատկապես ծխախոտի մնացորդները այնտեղ թողնելուց առաջ համոզվեք, որ դրանք ամբողջովին մարված են: