Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ջրավազանից.ԱԻՆ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 26-ին, ժամը 16:10-ին տեղեկություն է ստացել, որ Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի ջրավազանում դի է նկատվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ ջրասուզակով:

Ըստ աղբյուրի՝ 1.5 ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները ճոպանի միջոցով Հ. Մ.-ի (ծնված 1955 թ․) դին դուրս են բերել ջրավազանից։