Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է զինվորին ինքնասպանության դրդելու համար սահմանել 5-7 տարի ազատազրկում. Տեսանյութ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է խստացնել զինվորին ինքնասպանության դրդելու համար պատիժը:

«Զինվորին ինքնասպանության դրդելու համար գործող Քրեական Օրենսգրքով ընդամենը 3 տարի ազատազրկում սահմանելը լուրջ չէ։ Քրեական Օրենսգրքում ես առաջարկում եմ փոփոխություն՝ զինվորին ինքնասպանության դրդելու համար որպես պատիժ սահմանել 5-7 տարի ազատազրկում։

Ես հասկանում եմ, որ զինվոր կորցրած ծնողի վիշտն անսահման է, սակայն բոլոր նրանք, ովքեր ինքնասպանության կդրդեն զինվորին, առնվազն պիտի շատ ավելի լուրջ քրեական պատասխանատվության ենթակվեն»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Նաիրա Զոհրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.