Ալեն Սիմոնյանը հայտնեց, թե երբ կսկսեն ընդդիմության պատգամավորներին անհարգելի բացակաների հիմքով մանդատից զրկելու գործընթացը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ընդդիմության պատգամավորներին անհարգելի բացակաների հիմքով մանդատից զրկելու  գործընթացին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ե՞րբ է շրջանառվելու ընդդիմության պատգամավորներին մանտադից զրկելու նախագիծը, Սիմոնյանը պատասխանեց, որ դա նախագիծ չէ, այլ օրենքի պահանջ։

«Դա շրջանառման կարիք չունի. երբ լրանում է թույլատրելի բացակայությունների չափը, պատգամավորներին մանդատից զրկելու գործընթացը մտնում է օրակարգ։ Դեկտեմբերին, երբ ավարտվի նստաշրջանը, դրա մասին կարող ենք խոսել։

Վստահ եմ, որ իրենք փորձելու են ինչ-որ ձևով խուսափել դրանից՝ կամ բժշկի թուղթ ներկայացնել, կամ ինչ-որ ձևով գալ մասնակցություն ապահովել, իբր, իրենց օրակարգով։ Իսկ տարվա վերջում, երբ նստաշրջանը կավարտվի, ըստ տվյալների հարցը կմտնի խորհուրդ և որոշում կկայացվի»,- ասաց Սիմոնյանը։