Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Երևանում կհնչի Վերդիի «Ռեքվիեմը»

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Երևանում կներկայացնի Վերդիի «Ռեքվիեմը»:     

«Արմենպրես»ի  հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա ապրիլի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Համերգի մենակատարներն են համաշխարհային ճանաչում ունեցող օպերային աստղեր սոպրանո Ռուզան Մանթաշյանը, մեցցո-սոպրանո Օլեսյա Պետրովան, տենոր Լիպարիտ Ավետիսյանը և բաս Եվգենի Ստավինսկին: 

Համերգին մասնակցում է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան): «Ռեքվիեմը» կհնչի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: