«Ալիք մեդիան» գրում է.
Վրաստանի խորհրդարանը 3-րդ ընթերցմամբ ընդունել է վարչական իրավախախտումների օրենսգրքի փոփոխությունների օրինագիծը, որով խստացվում է հանրային վայրերում դիմակ կրելու պահանջն անտեսելու պատիժն ու կրկնապատկվում է երկրորդ անգամ խախտման տուգանքը:
Վրաստանում դիմակ կրելը պարտադիր է ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում, հանրային տրանսպորտում, տաքսի մեքենաներում:
Մինչ այժմ օրենքը 20 լարի (մոտ 6 դոլար) տուգանք էր սահմանում առանց դիմակ հանրային վայրում հայտնվելու համար: Նոր փոփոխություններով` 2-րդ և ավելի խախտման դեպքում քաղաքացին կվճարի 40 լարի:
Կարգավորումներով նաև նախատեսվում է պատժի խստացում` այն կազմակերպությունների նկատմամբ, որտեղ կկրկնվի առանց դիմակի քաղաքացիների մուտքը. սեփականատերը կտուգանվի 1 000 լարիով (ավելի քան 303 դոլար):