Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցումը կավարտվի մինչև գարուն. նախարար

Լաչինի այլընտրանքային ճանապարհի շինարարական աշխատանքները սկսված են, կավարտվեն մինչև գարուն: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում:

«Շինարարությունը սկսել ենք, տեխնիկաները աշխատում են, ճանապարհը կառուցում են»,-ասաց Սանոսյանը:

Իսկ, թե աշխատանքները երբ կավարտվեն՝ նախարարն ասաց. «Մինչև գարուն»:

Սանոսյանի վստահեցմամբ՝ ակտիվ աշխատում են այդ ուղղությամբ: