«Պատվաստվելը կանանց մոտ անպտղություն չի առաջացնում»․ ամերիկահայ գինեկոլոգ- մանկաբարձ․ տեսանյութ

«Պատվաստվելը կանանց մոտ անպտղություն չի առաջացնում»,-պնդում է ամերիկահայ գինեկոլոգ- մանկաբարձը, գրում է Ամերիկայի ձայնը։

Ըստ ամերիկահայ գինեկոլոգ- մանկաբարձ Լուսի Թովմասյանի և Լենա Մերջանյանի հղիները կորոնա համավարակով վարակվածների խոցելի խմբում են: Եվ հղիություն պլանավորելիս պետք է անպայման պատվաստվել, որովհետև հղի կանաց մոտ կորոնայից մահանալու հավանականությունը մեծ է:

Պատվաստվելով նրանք պաշտպանում են և իրենց, և երեխային, քանի որ կրծքով կերակրելիս հակամարմինները փոխանցվում են նաև նորածնին: