Ոչ, մենք ասում ենք՝ Ղարաբաղի ժողովուրդը պետք է մնա այնտեղ, ապրի, ունենա իրավունքներ, ազատություններ, կարգավիճակ. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Մենք Հայաստանի և Արցախի համար պետականությունը պահպանելու ճանապարհ ենք բացում: Այդ մասին այսօր Ազգային ժողովում ունեցած իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Էկզոտիկ մտքեր են հնչում, որ այ, եթե տենց չլինի, ընենց չլինի Ղարաբաղի ժողովուրդը դուրս կգա Ղարաբաղից: Էնպիսի տպավորություն է, որ մարդիկ երազում են՝ Ղարաբաղի ժողովուրդը օր առաջ դուրս գա: Ոչ, մենք ասում ենք՝ Ղարաբաղի ժողովուրդը դուրս չպետք է գա այնտեղից, պետք է մնա այնտեղ, ապրի, Ղարաբաղի ժողովուրդը պետք է այնտեղ ունենա իրավունքներ, ազատություններ, կարգավիճակ: Ղարաբաղի ժողովուրդը պետք է Ղարաբաղում լինի ղարաբաղցի, արցախցի և հայ: Սրա մասին է խոսքը: Կներեք, որ գնահատում եմ, բայց ես իմ երեկվա ելույթով այդ տարածությունը բացել եմ, և մեր նահատակները դրա համար են ընկել, դրա համար են ընկել որ հեռանկար բացվի Ղարաբաղի ու Հայաստանի համար: Մենք ճանապարհ ենք բացում, որ մեր ժողովրդին հազար ներողություն, մատաղացու գառան կարգավիճակից դուրս բերենք:

Ի վերջո, եկեք հասկանանք՝ այդ պատերազմն ինչու է եղել: Ինչո՞ւ նախկինում չի եղել: Մենք չենք որոշել, որ լինի պատերազմ, թե չլինի: Մենք չենք որոշել ոչ մի բան: Ես այսօր այս ամբիոնից հայտարարում եմ՝ Հայաստանը ինքնիշխան պետություն է, և մենք պետք է բան որոշելու իրավունքը վերադարձնենք մեզ, որովհետև մենք երկիր ենք: Մենք ախոռ չենք, մենք երկիր ենք, մենք մատաղացու գառ չենք, որ տարբեր տեղերում որոշեն՝ ինչքան մեզ մորթեն, ոնց և ինչքան մեզ ներեն: Մենք պետություն ենք, մենք ազգ ենք, այո, մենք արնածոր ենք, մենք հպարտ ենք, ունենք ինքնասիրություն և մենք թույլ չենք տա որոշելու մեր իրավունքը խլել մեզնից», -հայտարարել է վարչապետը:

Ելույթը՝ ամբողջությամբ տեսանյութում